Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր այցը Թուրքիա որակել է որպես ՙմիջկրոնական հաշտեցման առաքելություն՚: Մամուլի ասուլիսի ժամանակ հովվապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ Արևելքի և Արևմուտքի միջև միջկրոնական և միջմշակութային երկխոսություն հաստատելու հաջող փորձի համար՝ հայտնում է Euronews-ը: Նա ասել է, որ բոլոր կրոնների ներկայացուցիչների թշնամին ֆանատիզմը, արմատականությունն ու իռացիոնալ վախերն են, որոնք ծնում են ատելություն և խտրականություն: